Անհայտ տղամարդը ներխուժել է Volksbank բանկի բաժանմունք Ռիմբահ համայնքում (Հեսենի դաշնային հող), Գերմանիայի արեւմուտքում, եւ պատանդ է վերցրել։ Այս մասին X-ում տեղեկացրել է տեղի ոստիկանությունը։

Չարագործը, նախնական տվյալներով, զինված է դանակով, նա պատանդ է պահում մի կնոջ։ Ներկայում տեղում են գտնվում իրավապահ մարմինների աշխատակիցները։ Տղամարդու պահանջների մասին առայժմ հայտնի չէ։