Չորս մարդ տուժել է բնակելի տան փլուզումից Փարիզի Բուլոն-Բիյանկուր արվարձանում նորոգման աշխատանքներ կատարելու ժամանակ։ Այս մասին տեղեկացրել է BFMTV հեռուստաալիքը։
Միջադեպը տեղի է ունեցել երեքշաբթի առավոտյան, երբ երկհարկանի շենքում էին գտնվում մի քանի աշխատողներ եւ ճարտարապետը։ Նախնական տվյալներով՝ նրանցից չորսը տուժել է, մեկը ծանր վիճակում է։
Տուժածներին օգնելու, ինչպես նաեւ փլատակների մաքրման համար ժամանել է հրշեջ-փրկարար ծառայության 44 աշխատակից։ Առայժմ տան փլուզման պատճառների մասին չի նշվում։





























