Երեկ՝ հունվարի 6-ին՝ ժամը 21։55-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բյուրեղավան քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում գտնվող 1-ին դպրոցի մոտակայքում «Opel» մակնիշի ավտոմեքենա է այրվում։  Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Հրշեջ-փրկարարները մարել են Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Մարգար Թ․-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակը, սակայն այն դարձել է ոչ շահագործելի։

Հրդեհի հետևանքով տուժածներ չկան։ Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում։