Հունվարին կարող է տեղի ունենալ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի շուրջ բանակցությունների հերթական փուլը։ Այդ մասին ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Այս ամիս (ամեն դեպքում, մեր նախաձեռնությամբ) պետք է կայանա Ադրբեջանի և Հայաստանի սահմանազատման հանձնաժողովների հերթական հանդիպումը, որպեսզի շարունակվի այս խնդրի լուծումը»,- նշել է նա։




























