Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ու նշել, որ Նիկոլ Փաշինյանին տրանսպորտի թանկացմանն առնչվող հարց է ուղղել վերջինիս հրապարակման մեկնաբանություններում։
«Քանի որ Երևանի քաղաքային իշխանությունները խելքները գլուխները չեն հավաքում ու այնուամենայնիվ փորձում են փետրվարի 1-ից տրանսպորտը թանկացնել, և քանի որ նրանց հետ խոսելն այլևս անիմաստ է, Նիկոլ Փաշինյանին իր ֆեյսբուքյան էջում հարց եմ ուղղել՝ կապված տրանսպորտի թանկացման հետ: Ակնկալում եմ պատասխան՝ այս կարևոր խնդրի վերաբերյալ»,- գրել է Մարությանը։
Հայկ Մարությանը խնդրել է Նիկոլ Փաշինյանին տեսակետ արտահայտել հանրային տրանսպորտի սակագների փոփոխության վերաբերյալ։






























