Ստամբուլում ոստիկանությունը ձերբակալել է 24 խաբեբաներից կազմված հանցախումբ, որը գումար էր հափշտակել զբոսաշրջիկներից, երեքշաբթի հայտնել է թուրքական պետական ​​«Անադոլու» գործակալությունը։

«Առնվազն 30 կասկածյալներ Բեյօղլու, Շիշլի, Բաքըրքոյ և Ֆաթիհ կենտրոնական թաղամասերում տաքսու վարորդների հետ համաձայնության են եկել: Նրանք զբոսաշրջիկներից գումար են վերցրել՝ առաջարկելով «ստուգել»՝ արդյոք դրանք կեղծ են, իսկ հետո թաքցրել են թղթադրամների մի մասը իրենց ձեռքում»,- հայտնում է գործակալությունը։

Քննության շրջանակներում 30 կասկածյալի կալանավորման օրդեր է տրվել, իսկ 24 մարդ արդեն ձերբակալվել է, այդ թվում՝ հանցախմբի ղեկավարը։ Կասկածյալների բնակարաններում խուզարկությունների ժամանակ առգրավվել են չգրանցված ատրճանակներ և զինամթերք։ Ոստիկանությունը որոնում է մնացած կասկածյալներին։