ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի տունը Լոս Անջելեսում մտել է տարհանման գոտում Կալիֆոռնիայի նահանգում անտառային հրդեհի պատճառով։ Այս մասին տեղեկացրել է NBC News հեռուստաալիքը։
Շրջանը, որտեղ գտնվում է Հարիսին պատկանող տունը, հայտարարվել է տարհանման գոտի ուժեղ քամուց սաստկացած հրդեհի պատճառով։ Փոխնախագահն ինքը ներկայում Վաշինգտոնում է։
350 քառակուսի մետր մակերեսով տունը Լոս Անջելեսում գնել է Հարիսի ամուսինը՝ փաստաբան Դուգլաս Էմհոֆը։ Հարեւանությամբ ապրում են դերասանուհի Գվինեթ Փելթրոուն եւ բասկետբոլի աստղ Լեբրոն Ջեյմսը։ Հարիսի տունը չորս ննջարաններով եւ լողավազանով գտնվում է Գեթիի թանգարանից ոտքով 10 րոպե հեռավորության վրա։ 2024թ. այն գնահատվում էր 5 մլն դոլար։
Ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցները տեղեկացրել էին, որ անտառային հրդեհի մակերեսը Կալիֆոռնիայի նահանգում գերազանցել է 300 հեկտարը եւ շարունակում է ավելանալ։





























