Մենք ավելի քան 1 մլրդ եկամուտ ենք գրանցել թանգարանների կողմից: Այս մասին այսօր՝ հունվարի 8-ին, Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում կազմակերպված 2024 թվականն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ հստակեցնելով, որ խոսքը սեփական եկամուտների մասին է։

Ըստ նախարարի՝ այցելուների թիվը դեռևս ամփոփվում Է, բայց դեկտեմբերին ևս, նախորդ տարվա համեմատ, ավելի է եղել։

Ժաննա Անդրեասյանը նշեց, որ գործարկվել է թանգարանային էլկտրոնային տոմսերի միասնական համակարգը, և այս տարվանից բոլոր քաղաքացիները հնարավորւթյուն կունենան նախարարության թանգարանների տոմսերն ու նաև հուշանվերներ գնել առցանց եղանակով։