Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հիմնել է Կիբեռանվտանգության վարչություն, որի կենտրոնատեղին Անկարայում է։ Այս մասին հրամանագիրը հրապարակվել է Resmi Gazete պաշտոնական կառավարական տեղեկագրում։
Գերատեսչությունը կզբավի երկրի կիբեռանվտանգության ռազմավարության մշակմամբ եւ իրականացմամբ, կզարգացնի ներքին արտադրանքն ու տեխնոլոգիաները ազգային կիբեռանվտանգության էկոհամակարգի շրջանակում, ինչպես նաեւ կհամագործակցի պետական կառույցների եւ մասնավոր հատվածի հետ ՏՏ անվտանգության ոլորտում՝ ռիսկերի եւ սպառնալիքների հետ կապված հարցերի շուրջ: Առանձին խնդիր են լինելու բնակչության հետ շփումները կիբեռանվտանգության եւ մասնագետների ուսուցանման հարցերով։
Վարչության գլխավոր գրասենյակը գտնվելու է Անկարայում եւ բաղկացած է լինելու 135 աշխատակցից։ Անհրաժեշտության դեպքում բաժանմունքի մասնաճյուղեր կարող են բացվել հանրապետությունում եւ արտերկրում։ Գերատեսչությունը գտնվում է նախագահի աշխատակազմի ենթակայության տակ եւ հաշվետու է նրան։ Գերատեսչությունն ունենալու է իր սեփական բյուջեն։
Թուրքիայում կիբեռանվտանգության ապահովման առանձին կառույց ստեղծելու անհրաժեշտության մասին հայտարարվել է 2024թ. հուլիսին երկրի Ազգային անվտանգության խորհրդի նիստում։ Նշվել է, որ նոր գործակալության կառուցվածքը նման է լինելու ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությանը։




























