Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները, որոնք գլխավորում են փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուսթաֆաևը, առաջիկայում նոր հանդիպում կանցկացնեն: Այս մասին «Արմենպրեսին» տված բացառիկ հարցազրույցում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այո, հունվարին հանդիպում նախատեսվում է: Համոզված եմ, որ 2024 թվականին տեղի ունեցած սահմանազատման դրական փորձը պետք է հանգիստ, աշխատանքային պայմաններում զարգացնել: Մենք տրամադրված ենք այսպիսի աշխատանքի»,-ասել է նա: