Իրանի Անվտանգության Բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը չորեքշաբթի այցելել է Ադրբեջան, գրել են իրանական լրատվամիջոցները։
Բաքվում բարձրաստիճան իրանցի պաշտոնյան մտադիր է քննարկել համագործակցության հարցերը քաղաքականության եւ անվտանգության ոլորտում։
Ադրբեջանից հետո Ազգային անվտանգության Բարձրագույն խորհրդի քարտուղարը կայցելի Հայաստան, որտեղ բանակցություններ կվարի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։




























