Իսպանիայի իրավապահ մարմինները Բարսելոնայի նավահանգստում առգրավել են  ավելի քան 1,1 տոննա կոկաին։ Այս մասին տեղեկացրել է EFE գործակալությունը։

Նրա տեղեկացմամբ՝ թմրանյութը թաքցված է եղել սիսեռով պարկերի մեջ։ Բեռը ժամանել է Մեքսիկայից, իսկ բեռնարկղերի վերջնական նպատակակետը Իսրայելն էր։

Բարսելոնայի նավահանգստում սովորական ստուգման ժամանակ կոկաին է հայտնաբերվել։ Հստակեցվում է, որ բեռնարկղի օրինական ստացողը տեղյակ չի եղել, որ հանցագործները դրանում թմրանյութ են թաքցրել։