Իտալացի լրագրող Սեսիլիա Սալան ազատ է արձակվել Իրանում կալանքից և թռչում է տուն, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի գրասենյակի հայտարարությունը։
Իտալիայի կառավարության հայտարարության մեջ ասվում է, որ Սալան ազատ է արձակվել «դիվանագիտական և հետախուզական ուղիներով ինտենսիվ աշխատանքի շնորհիվ»:
«Ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել բոլորին, ովքեր օգնեցին Սեսիլիայի վերադարձը հնարավոր դարձնել», - ասել է Մելոնին «X» սոցիալական ցանցի եթերում:
Սպասվում է, որ Իտալիայի վարչապետն անձամբ կդիմավորի Սալային, երբ նա Հռոմ վայրէջք կատարի չորեքշաբթի ավելի ուշ:
29-ամյա Սալան, ով աշխատում էր սովորական լրագրողական վիզայով, ձերբակալվել էր Թեհրանում դեկտեմբերի 19-ին և պահվել Իրանի մայրաքաղաքի Էվին բանտի մենախցում։
Իրանի մշակույթի նախարարությունը հայտնել է, որ լրագրողը ձերբակալվել է երկրի օրենքները խախտելու համար:





























