Կապեր են հաստատվել Սիրիայի նոր իշխանությունների հետ։ Այս մասին հունվարի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրոյանը։

«Սիրիայի վերջին իրադարձություններից հետո, եթե հետևում էիք հրապարակումներին, ՀՀ դեսպանությունը և գլխավոր հյուպատոսությունը շատ կարճ ժամանակով բացակայում էին։ Դամասկոսում և Հալեպում դիվանագիտական առաքելություններն արդեն վերսկսել են աշխատանքը։ Կապեր են հաստատվել Սիրիայի նոր իշխանությունների հետ»,- ասել է Արարատ  Միրզոյանը։

Հիշեցնենք, որ Դամասկոսում Հայաստանի դեսպանությունը վերսկսել է աշխատանքը դեկտեմբերի կեսերից։