Համացանցում տեղեկություններ են հայտնվել, որ Air Astana-ի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Ակտաուում։ Այս մասին հայտնում է Tengrinews-ը՝ հղում կատարելով ընկերության մամուլի ծառայությանը։

Պարզվել է, որ իսկապես Ալմաթիից Անթալիա թռչող չվերթը վթարային վայրէջք է կատարել Ակտաուում։

Հունվարի 8-ին Airbus A321 օդանավը, որն իրականացնում էր KC915 չվերթը Ալմաթի-Անթալիա ուղղությամբ, օդանավակայանից օդ է բարձրացել տեղական ժամանակով 08:35-ին։ Տեխնիկական պատճառներով ինքնաթիռը սահմանված կարգով վայրէջք է կատարել Ակտաուի օդանավակայանում՝ գրում են լրատվամիջոցները։

«Պատճառը եղել է կենտրոնական բաքի վառելիքային համակարգի ապահովիչ փականի անսարքությունը: Չվերթը տեղափոխվել է հունվարի 9-ի ժամը 09:20՝ կապված Ալմաթիից պահեստամասի առաքման անհրաժեշտության հետ: Ուղևորներին տրամադրվել է սնունդ և հյուրանոցում կացարան: Նմանատիպ միջոցներ են ձեռնարկվում նաև Անթալիայում գտնվող ուղևորների համար»,- հայտնել են ավիաընկերությունում:

Ակտաուի օդանավակայանի մամուլի ծառայությունում նույնպես հաստատել են, որ վայրէջքը եղել է տեխնիկական պատճառով՝ չնշելով մանրամասները։