Առնվազն վեց մարդ զոհվել, մոտ 40 հոգի վիրավորվել է Անդհրա-Փրադեշ նահանգի Թիրումալա Վենկատեշվարայի տաճարի կրոնական փառատոնի տոմսերի հերթում հրմշտոցի պատճառով։ Այս մասին տեղեկացրել են տեղի իշխանությունները։
«Վեց ուխտավոր մահացել է։ Այս պահին պարզվել է միայն մեկ անձի ինքնությունը, մնացածների ինքնությունը դեռեւս պարզված չէ»,- նշվել է տեղական իշխանությունների հաղորդագրությունում։
Տեղեկացվել է, որ հարյուրավոր հավատացյալներ են մասնակցելու փառատոնին, որը մեկնարկելու է հունվարի 10-ին: Երբ տաճարի համալիրի դարպասները բացվել են, ամբոխի մեջ հրմշտոց է սկսվել տոմսեր ձեռք բերելու համար: Ոստիկանության աշխատակիցները ստիպված են եղել վերակենդանացման գործողություններ կատարել տուժածների համար։ Մոտ 40 մարդ տեղափոխվել է հիվանդանոց։





























