Այսօր՝ հունվարի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում Աբովյան քաղաքի Ռոսիայի փողոցում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 30-ամյա Նարեկ Հարությունյանի վարած «Jeep» մակնիշի և 29-ամյա Արա Զոհրաբյանի վարած «Hyundai Elantra» մակնիշի ավտոմկեքենաները, հաղորդում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:

Բախման հետևանքով «Jeep»-ը հայտնվել է բաժանարար գոտու կանաչ գազոնում, իսկ «Hyundai»-ը՝ հետիոտնի համար նախատեսված անցման վայրում:

Օպերատիվորեն ժամանել են նաև Աբովյանի քաղաքապետարանի կոմունալ բաժնի ծառայողները, որոնք շատ արագ սկսեցին ձեռնամուխ լինել ճանապարհը մաքրելու ուղղությամբ: