2024թ. Հայաստանում նորոգվել է ավելի քան 700 կիլոմետր ճանապարհ։ Այս մասին 2024թ. արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսում հունվարի 9-ին ասել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքերի նախարար Դավիթ Խուդաթյանը։
Նա ավելացրել է, որ սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար հատկացվել է 60 մլրդ դրամ, այս գումարի շրջանակներում նորոգվել է եւս 200 կիլոմետր ճանապարհ։ Նրա խոսքով՝ այս ծավալի աշխատանքներում կարող են բացթողումներ լինել. «Սա օրինաչափություն է, բայց դա անընդունելի է։ Մենք նախատեսում ենք ավելի բարձր որակով աշխատանքներ իրականացնել»,- վստահեցրել է Խուդաթյանը։
Նախարարը հիշեցրել է, որ 2024թ. նախարարությանը պետբյուջեից հատկացվել է 289,4 մլրդ դրամ, ծախսերը կազմել են 274,4 մլրդ դրամ։ «Բյուջեի ծախսերի կատարողականը կազմել է 94,8 տոկոս։ Համայնքների սեփական եկամուտները կազմել են 41,2 մլրդ դրամ՝ չհաշված Երեւանի եկամուտները։ Սա 2,2 մլրդ դրամով կամ 5,3 տոկոսով ավելի է, քան 2023.թ»,- եզրափակել է Դավիթ Խուդաթյանը։




























