Ներկա պահին Հայաստանում առգրավվել է շուրջ 840 կիլոգրամ ապօրինի որսված սիգ։ Այս մասին հունվարի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Հայաստանի բնության եւ օգտակար հանածոների պահպանության տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը։

Հայաստանում սիգի վաճառքի արգելքը, նրա խոսքով, կտեւի մինչեւ 2025թ. հունվարի 20-ը։ «Նախորդ օրը, ի դեպ, արձանագրվել է ապօրինի որսված սիգ ձկան առգրավման հերթական դեպքը։ Խոսքը 470 կիլոգրամի մասին է»,- ասել է Մարտիրոսյանը։

Նա միաժամանակ նշել է, որ 2024թ., 2023-ի համեմատ, զգալի առաջընթաց է գրանցվել։ Դա, պաշտոնյայի խոսքով, նկատելի է նաեւ շուկաներում սիգի առկայությամբ։ «Սիգի ապօրինի որսը կանխելու համար ապագայում ավելի արդյունավետ քայլեր կձեռնարկվեն»,- ավելացրել է Հովհաննես Մարտիրոսյանը։