Ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանին տված իմ հարցազրույցի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը ստատուս է գրել #կրթվելընորաձեւէ հաշթագով և, ցուցադրելով աննախադեպ անվախություն, անմիջապես բլոկել է ինձ: Այս մասին իր էջում գրել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:
Նա նաեւ հավելել է. «Այս կապակցությամբ կուզեի ողջունել Նիկոլ Փաշինյանի եւ Աննա Հակոբյանի վերջերս ի հայտ եկած կրթվելու ջանքերը, միեւնույն ժամանակ ցավով արձանագրելով, որ այդ կրթությունը ձեռք է բերվում Հայաստանի համար չափազանց թանկ գնով»:




























