Մենք ցանկացած պահի պատրաստ ենք աշխատանքների գործնական հարթություն մտցնել ճանապարհների ապաշրջափակումը։ Այս մասին 2024թ. արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսում հունվարի 9-ին ասել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքերի նախարար Դավիթ Խուդաթյանը։
Նա հիշեցրել է Ադրբեջանի առաջարկի մասին, որն արվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Երասխ-Սադարակ-Օրդուբադ-Մեղրի երկաթուղու մասով։
«Մենք միշտ հաշվարկներ ենք կատարում այն տրամաբանությամբ, որը ներառված է «Խաղաղության խաչմերուկ» նախագծում։ Սակայն Ադրբեջանի կողմից դեռ արձագանք չկա, ես չեմ ուզում հավելյալ մեկնաբանություններ տալ»,- ավելացրել է Խուդաթյանը։




























