Այսօր՝ հունվարի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:40-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հարևանությամբ բախվել են Երևանի բնակիչ 34-ամյա Արթուր Գրիգորյանի վարած «Toyota», Վայոց ձորի մարզի բնակիչ 27-ամյա Կարեն Գևորգյանի վարած «Volvo Trailer» մակնիշի կցորդիչով բեռնատարը և Երևանի բնակիչ 51-ամյա Խաչատուր Գասպարանի վարած «Mercedes» մակնշիի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:

Բախման հետևանքով «Volvo Trailer»-ից դիզվառելիքի արտահոսք է սկսվել:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: 

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: