Ինչու՞ չենք կարողանում ստիպել կառավարությանը հրաժարական տալ. Դա պայմանավորված է նրանով, որ 2021 թվականի ընտրություններից հետո ձևավորվել է խորհրդարանական ընդդիմություն, որին ժողովրդը չի համակրում և կարծում է, որ եթե Փաշինյանին հեռացնեն, նախկին իշխանությունները կվերադառնան։ Այս մասին հունվարի 9-ին լրագրողների հետ զրույցում ասել է Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

«Սա լուրջ խոչընդոտ է դարձել արդյունավետ քաղաքական գործունեության համար։ Ուստի մեզ պետք է նոր ռազմավարություն, պետք է համախմբել բոլոր ռացիոնալ ուժերին և ստեղծել ժողովրդի համար ընդունելի քաղաքական շարժում, որն այլընտրանք կդառնա Փաշինյանի իշխանությանը։ Վստահ եմ, որ այս դեպքում մեզ կհաջողվի արմատապես փոխել իրավիճակը»,- հավելել է քաղաքական գործիչը։