ԱՄՆ նախագահի որդու՝ Հանթեր Բայդենի Մալիբուի տունը, որը նա վարձակալել էր 15800 դոլարով, ավերվել է Խաղաղօվկիանոսյան Պալիսադեսում հրդեհի հետևանքով՝ գրում է Daily Mail-ը։

Կայքը հրապարակել է առանձնատան մնացուկները պատկերող լուսանկարներ։ Առանձնատունը 1950-ականներից ի վեր եղել է իդեալական տուն՝ երեք ննջասենյակներով և երեք լոգարաններով՝ Խաղաղ օվկիանոսի պանորամային տեսարանով:

Այսօր ավելի վաղ նախագահ Բայդենը մամուլի ասուլիսի ժամանակ ասել էր, որ ինքը վստահ չէ, սակայն իր որդուն հայտնել են, որ տունն ամբողջությամբ այրվել է։

«Այն, ինչ տեղի է ունենում, ապշեցուցիչ է։ Այստեղ ապրում է իմ տղան իր կնոջ հետ։ Երեկ նրանք ծանուցում են ստացել, որ իրենց տունը հավանաբար ամբողջությամբ այրվել է։ Այսօր թվում է, թե գուցե այն դեռ կանգուն է, բայց ես վստահ չեմ», - ասել է 82-ամյա նախագահը Սանտա Մոնիկայում մամուլի ասուլիսի ժամանակ։

Բացառիկ լուսանկարներում երևում է, որ 54-ամյա Հանթեր Բայդենի 4 միլիոն դոլար արժողությամբ տունը, որը նա կիսում է կնոջ՝ Մելիսա Կոենի հետ, Լոս Անջելեսի շրջանի չորս անտառային հրդեհների հետևանքով ավերված ավելի քան 1000 տներից մեկն է:

Անհետացել է հատակից մինչ առաստաղ ձգվող պատուհաններով գեղատեսիլ սպիտակ շենքը, իսկ դրա տեղում մոխրացած քարերի զանգված է, որից մնացել է ընդամենը երկու ծխնելույզ: