Ռուսաստանի համար Հայաստանն այնպիսի կարեւոր ռազմավարական ու մտավոր նշանակություն չունի, ինչպիսին Ուկրաինան է։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասաց գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարը։
«Ուկրաինան ասաց, որ ցանկանում է անդամակցել Եվրամիությանը՝ ՆԱՏՕ մտնելու համար։ Հայաստանը դա չի հայտարարում և, ինձ թվում է, երբեք էլ չի հայտարարի։
Հետևաբար, Հայաստանի կողմից Ռուսաստանի Դաշնությունը որևէ սպառնալիք չկա։ Ուստի այն խնդիրը, որը Ռուսաստանը ուներ Ուկրաինայի հետ, Հայաստանի դեպքում չի լինի։
Հայաստանը դարեր շարունակ մոտ է եղել Ռուսաստանին, որը գոնե թղթի վրա մնում է Երեւանի գլխավոր դաշնակիցը, թեեւ իրավիճակը վերջին տարիներին փոխվել է։ Բայց առանց Ռուսաստանի լիակատար համաձայնության Երևանի Եվրոպա գնալուն, Հայաստանում քաղաքական իրավիճակը բարդ կլինի»,- հավելեց փորձագետը։




























