Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց Հրազդանի կիրճում: Այս մասին իր էջում գրել է փաստաբան Արսեն Բաբայանը:

«Գնում էինք սնվելու, ճանապարհներս կտրեցին հատուկ նշանակության դիմակավոր տղաները: Մեզ տանում են Քրեական ոստիկանություն»,- հավելել է նա:

Նա նաեւ հայտնել էր, որ Քրեական ոստիկանության օպերատիվ ծառայողը, ով ղեկավարում էր ձերբակալման պրոցեսը, հայտնեց, որ իրենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու կասկածանքով: