Աշխարհի ամենամեծ` ծախսերի և կյանքի որակի տվյալների բազան Numbeo-ն հրապարակել է իր անվտանգության ինդեքսը աշխարհի երկրների համար 2025 թվականի սկզբին։
Հայաստանը մտել է վարկանիշի TOP-10՝ զբաղեցնելով 8-րդ տեղը։ Նախորդ վարկանիշով Հայաստանը 7-րդ տեղում էր։ Անդորրան ցուցակում առաջին տեղն է զբաղեցրել 2025 թվականի սկզբին։
Հաջորդը գալիս է.
ԱՄԷ,
Կատար,
Թայվան,
Օման,
Մեն կղզի,
Հոնկոնգ,
Հայաստան,
Սինգապուր,
Ճապոնիա.
Փորձագետները Վենեսուելան ճանաչել են աշխարհի ամենավտանգավոր երկիրը։



























