Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը փետրվարի երրորդ շաբաթվա ընթացքում կայցելի Ադրբեջան և Ուզբեկստան։ Շարիֆը յոթ ամսվա ընթացքում երրորդ անգամ կայցելի Ադրբեջան։

Աղբյուրները պակիստանյան The News International-ին հայտնել են, որ փետրվարյան այցը տեղի կունենա Ալիևի հրավերով, որը Պակիստան էր այցելել անցյալ տարի։ Աղբյուրները նշում են, որ Պակիստանը մի շարք համաձայնագրեր կկնքի երկու երկրների միջև տնտեսական համագործակցության համար։