Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը կժամանի Հայաստան: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Ռուբեն Ռուբինյանի ստորագրած կարգադրությունից:
Պատվիրակությունը Հայստան կժամանի հունվարի 12-15-ը: Պատվիրակությանը կընդունի Ազգային ժողովի Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար, Ազգային ժողովի պատգամավոր Նարեկ Բաբայանը:




























