Կրասնոդարի երկրամասում հայտնաբերվել են մոտ 60 դելֆիններ, որոնց մահը կարող է կապված լինել Սև ծովում լցանավերի վթարի հետեւանքով առաջացած նավթի արտահոսքի հետ, ՏԱՍՍ-ին հայտնել է դելֆինների փրկության գիտական ​​եւ բնապահպանական կենտրոնի տնօրեն Տատյանա Բելեյը:

Սատկած կետանմանների թիվն ավելացել է գրեթե կրկնակի, նրանցից մեկի մարմինը հայտնաբերվել է Սոչիում, գրել է ռուսական լրատվամիջոցը։

Ավելի վաղ կենտրոնում տեղեկացրել էին Կրասնոդարում 32 սատկած դելֆիններ հայտնաբերելու մասին, որոնց մահը կարող է կապված լինել նավթամթերքների արտահոսքի հետ։

Մարմինների վիճակը, նախնական տարբերակով, կարող է վկայել այն մասին, որ գտնված կետանմանների հիմնական մասը մահացել է լցանավերի հետ կապված արտակարգ դրության առաջին 10 օրերին։

«Սատկած (դելֆինների) թիվը ավելանում է, (հայտնաբերվել է) մոտ 60 սատկած (կաթնասուն) մազութի արտահոսքից հետո»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Բելեյի խոսքով՝ սատկած դելֆինները հայտնաբերվել են Անապայում, Նովոռոսիյսկում, Գելենջիկում, մի քանի մարմիններ հայտնաբերվել են Տուապսեի շրջանում, եւս մեկը՝ Սոչիում։