ՀԴԲ դաշտային գրասենյակը Լոս Անջելեսում, որը պատասխանատու է Հարավային Կալիֆոռնիայի մի քանի օկրուգների համար, մտել է այսպես կոչված «Անդադար գործողությունների» արտակարգ փուլ՝ անտառային հրդեհների ֆոնին, տեղեկացրել է CNN-ը՝ հղում կատարելով իրավիճակին ծանոթ աղբյուրին։

ԱՄՆ կառավարական հաստատությունները նախատեսում են կազմել արձանագրություններ, որոնք կապահովեն իրենց անդադար աշխատանքը՝ ի պատասխան բնական կամ տեխնածին աղետների։

ՀԴԲ շուրջօրյա օպերատիվ կենտրոնը Լոս Անջելեսի Վեսթվուդ շրջանից տեղափոխվել է Օրինջ օկրուգ՝ ուժեղ ծխի ֆոնին, իսկ բյուրոն շարունակում է շուրջօրյա հետեւել հանցավորության սպառնալիքներին եւ ապահովել ազգային անվտանգությունը շրջանում, տեղեկացրել է աղբյուրը։