62,8 սմ հասակ ունեցող Հնդիկ Ջոտի Ամջեն գնացվել է Գինեսի ռեկորդների գրքում որպես ամենափոքրիկ կինն աշխարհում:
Գինեսի գրքի ներկայացուցիչները ժամանել են Հնդկաստանի Նագպուր նահանգ, որպեսզի չափեն Ջոտի Ամջեի հասակը եւ գրանցեն նոր համաշխարհային ռեկորդը: 18-ամյա Ջոտին 7 սմ ավելի ցածրահասակ է նախորդ ռեկորդակրից` 22-ամյա ամերիկուհի Բրիջիթ Ջորդանից:
Ավելի վաղ Ջոտին համարվում էր ամենացածրահասակ դեռահասը, բայց այսօր լրացել է նրա 18 տարին եւ նա անցել է մեծահասակների խումբ: Աղջիկը ռեկորդակիր է դարձել «ախոնդրոպլասիա» հիվանդության «շնորհիվ», որն ըստ բժիշկների, գաճաճության տեսակ է:
Ջոտին դրանից չի բարդույթավորվում, նա որոշել է դերասանուհի դառնալ եւ Բոլիվուդը նրան հրավիրել է մասնակցություն ունենալ ֆիլմերում: Ապագա դերասանուհին նաեւ մեծ կոկետուհի է, նա ընկերուհու հետ դուրս է գալիս շոփինգի:
Նշենք, որ համաշխարհային պատմության մեջ ամենացածրահասակ կինը եղել է հոլանդուհի Պոլին Մաստերսը (1876-1895), նրա հասակը 61 սմ է եղել:
Աշխարհի ամենափոքր մարդը պաշտոնապես ճանաչվել է 18-ամյա ֆիլիպինցի Ջանրի Բալաուինգը, ում հասակն ընդամենը 55 սմ է:











