Ոչ մեկ դեմ չի Արեւմուտքի հետ հարաբերություններին, մենք կողմ ենք, բայց մենք ասում ենք, որ դա թշնամանքի տրամաբանությամբ չպետք է լինի եւ ոչ ի հաշիվ մեր ռազմավարական գործընկերոջ հետ հարաբերությունների փչացման: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը:
«Վրաստանից հաստատ արեւմտամետ չենք մենք, եւ Վրաստանի իշխանությունը եւ վրաց ժողովուրդը, որոնք ԵՄ են գնում, բայց իրենք ասում են, որ չեն ուզում դա լինի իրենց մահվան հաշվին»,-ասաց նա:
Թեւանյանի խոսքով՝ Փաշինյանը իր գալու առաջին օրվանից հակառուսական քաղաքականություն է իրականացրել:
«Այդ քաղաքականության արդյունքում հայ-ռուսական հարաբերությունները փչացան, Ադրբեջանն ու Թուրքիան օգտվեցին այդ իրավիճակից: Հիմա Մակրոնը հայտարարում է՝ Արցախում այսպիսի բաներ եղան, որովհետեւ Ռուսաստանը որոշեց պատժել, այսինքն իրենց կյանքի նպատակը այն է, որ այսպիսի բաներ կատարվեն, որպեսզի հայտարարեն, թե ինչ վատն էին ռուսները, բա ա΄յ սրիկաներ, բա դուք պատասխանատվութուն չեք կրո՞ւմ 2022 թվականի հոկտեմբերի 6-ի համար: Դուք մի բաժակ կոնյակով 120 հազար արցախցիների դարձրիք գաղթականներ, էթնիկ զտման ենթարկեցիք Արցախը, հիմա նույնը Հայաստանի հետ եք ուզում անեն: Ասում եք՝ ԵՄ եկեք, սուտ, լկտի սուտ, ԵՄ-ում մեզ չեն սպասում, չկա տենց բան»,-ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում:











