Հունվարի 11-12-ը ՆԳՆ ՓԾ Կոտայքի, Գեղարքունիքի, Լոռու և Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Մասնավորապես՝ Մարտունի, Ծաղկաձոր, Աշտարակ քաղաքներում, Հարթավան, Լեռնանցք, Կարճաղբյուր, Մեղրաձոր գյուղերում և Մեծ Մասրիկ-Կուտական ավտոճանապարհին։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 8 ավտոմեքենա և 18 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 8 ավտոմեքենա և 18 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն

Հասանելի է
русскийՏեղադրություն



























