Չհասցնելով գլուխ բարձրացնել «Շիդո» ավերիչ ցիկլոնի հետևանքներից՝ ֆրանսիական Մայոտ արշիպելագում կրկին բարձրպատրաստվածության վիճակ է հայտարարվել՝ կապված հերթական ցիկլոնի հետ, հայտնում է Euronews-ը։
Մայոտի պրեֆեկտուրան հայտնել է, որ «կարմիր տագնապի» նախազգուշացում է հայտարարվել տեղական ժամանակով ժամը 22:00-ին «Դիկելեդի» ցիկլոնի մոտենալու պատճառով, որը շաբաթ օրը հարվածել է Մադագասկարի հյուսիսին և շարժվում է արևմուտք՝ Մայոտի ուղղությամբ:
«Արտակարգ ծառայությունների և իրավապահ մարմինների աշխատակիցները բերվել են բարձր պատրաստականության, և ձեռնարկվում են բոլոր միջոցները բնակչությանը պաշտպանելու համար»,- հայտնել է Ֆրանսիայի ՆԳՆ-ն։





























