Կալիֆոռնիայից մի զույգ դատապարտվել է քովիդի ժամանակ աշխատավարձի պաշտպանության ծրագրի շրջանակում խարդախության համար, գրում է Khon Honolulu-ն։

ԱՄՆ դատախազության տվյալներով, 46-ամյա Քրիստոֆեր Մացեին և 43-ամյա Էրին Մացեին դիմել են երեք տարբեր բանկի ծրագրի շրջանակում գումար ստանալու խնդրանքով։ Այդ գումարները հնարավորություն կտային «փոքր բիզնեսին և այլ կազմակերպություններին վարկեր ստանալ երկու տարի ժամկետով և 1 տոկոս տոկոսադրույքով»։

Դատական ​​փաստաթղթերը ցույց են տվել, որ ամուսինները յուրաքանչյուր բիզնեսի համար ԱՄՆ Հարկային վարչությանը կեղծ վկայագրեր են ներկայացրել աշխատավարձի մասին: Նրանք ստացել են ավելի քան 1,3 միլիոն դոլար կանխիկ գումար: Այդ միջոցներն այնուհետև օգտագործվել են «մի քանի ամենագնացներ և Կապոլեյում տներ գնելու համար, ի թիվս այլ բաների»:

Պաշտոնյաները ավելացրել են, որ զույգը նաև ծախսել է մոտ 165,000 դոլար հեռուստատեսային նախագծի գովազդային թրեյլերի նկարահանման համար, որը նրանք ցանկանում էին հովանավորել Հավայան կղզիներում:

2024 թվականի օգոստոսի 28-ին զույգն իրեն մեղավոր է ճանաչել բանկային խարդախության և փողերի լվացման մեջ:

Այս շաբաթ Քրիստոֆեր Մացեին դատապարտվել է երեք տարվա, իսկ Էրին Մացեին՝ 27 ամսվա  ազատազրկման։