ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առավոտից գրառումներ է կատարում իր ֆեյսբուքյան էջում:

Փաշինյանը նախ գրել է. «Անկախությունը արտաքին միջավայրը կառավարելու հմտություն է, ինքնիշխանությունը՝ ներքին հարաբերությունները կառավարելու կարողություն»:

Ապա մեկ այլ գրառում կատարել հետեւյալ բովանդակությամբ. «Շրջապտույտ, որ կայսրությունները սերմանել են մեզանում, որ չունենանք պետություն, չունենանք խաղաղություն, չունենանք բարեկեցություն.

ա) Հասնինք Սասուն, մտնինքն Վան, Մուշ, Ալաշկերտ, Արդահան...

բ) Իմ որդուն բանակ մի տարեք, որովհետեւ...

գ) Իմ ամուսնուն բանակ մի տարեք, որովհետեւ...

դ) Ինձ բանակ մի տարեք, որովհետեւ...

ե) Այս բաժակով հոտնկայս խմենք այս պահին սահմանին կանգնած զինվորի կենացը:

է) Բոլորին հրավիրում ենք պարահրապարակ: Հասնինք Սասուն, մտնինքն Վան, Մուշ, Ալաշկերտ, Արդահան...

ը) Армяне всего мира, гуляют так красиво...»:

3-րդ գրառման մեջ Փաշինյանը խաղաղության մասին է գրել. «Ոչ պարտադրվածն է խաղաղություն, ոչ մուրացածը: Խաղաղությունը կառուցում են ու մենք կառուցում ենք խաղաղություն»:

Օգտատերերը բավական կոշտ մեկնաբանություններ են գրում Փաշինյանի գրառումներին՝ մեղադրելով նրան իրավիճակի լրջությունը ճիշտ չգնահատելու մեջ, բազմաթիվ օգատերեր էլ կոչ են անում ուղղակի թողնել երկրի ղեկավարի պաշտոնը: