Եմենի կենտրոնում բենզալցակայանում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով առնվազն 15 մարդ է զոհվել, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով առողջապահության ոլորտի ներկայացուցիչներին։
Պայթյունը տեղի է ունեցել շաբաթ օրը Բայդա նահանգի Զահեր շրջանում, ասվում է Եմենի առողջապահության նախարարության հաղորդման մեջ։
Եվս 67 մարդ վիրավորվել է, որոնցից 40-ի վիճակը ծանր է։ Նախարարությունից հայտնել են, որ փրկարար խմբերը փնտրում են անհետ կորածներին: Դեռ պարզ չէ, թե ինչն է եղել պայթյունի պատճառը։





























