Հրշեջները շարունակում են պայքարել Լոս Անջելեսում բռնկված հրդեհի դեմ, որը հողին է հավասարեցրել ամբողջ թաղամասեր։ Սպասվում է, որ չորեքշաբթի երեկոյան քամին կուժեղանա, ինչը կարող է էլ ավելի բարդացնել աշխատանքը, հայտնում է NBC News-ը:
Պոռթկուն քամիները պահպանվող եղանակային չոր պայմանների հետ, մեծացնում են հրդեհների վտանգը տարածաշրջանում, հայտարարել են պաշտոնյաները կիրակի օրը կայացած մամուլի ասուլիսում:
Ըստ Լոս Անջելեսի հրշեջ ծառայության ղեկավար Քրիստին Քրոուլիի, տարածաշրջանում գործում է «կարմիր դրոշ» նախազգուշացումը, քանի որ կիրակի օրը հյուսիսարևելյան քամու պոռթկումները գերազանցել են 50 մղոն/ժ արագությունը։ Նախազգուշացումը ուժի մեջ կմնա մինչև չորեքշաբթի օրը, տեղական ժամանակով ժամը 18:00-ը, քանի որ առաջիկա օրերին սպասվում է նաև Սանտա Անա քամու ուժգնացում:
Եղանակային այս բնական երևույթն այս տարի հատկապես մեծ տարածում է գտել, դրա պոռթկումները երբեմն հասնում էին փոթորկի ուժգնության: Ըստ Լոս Անջելեսի շրջանի հրշեջ պահպանության ղեկավար Էնթոնի Մարոնիի, այդ քամիները ցածր խոնավության և շատ չոր բուսականության հետ, «Լոս Անջելեսի շրջանում պահպանում են հրդեհների բռնկման սպառնալիքը»:
Քրոուլին և Մարոնին նախազգուշացրել են, որ թեև սպառնալիքը կպահպանվի մինչև չորեքշաբթի, սակայն երեքշաբթի Լոս Անջելեսում սպասվում են ամենաուժեղ քամիները:





























