Արցախի Զբոսաշրջության և  մշակույթի զարգացման գործակալությունը  նախաձեռնել է նոր՝ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի մոնումենտալ արվեստի կոթողների հաշվառման նախագիծ: Նախագծի շրջանակներում հավաքագրվում են Ստեփանակերտի տարբեր թաղամասերում տեղադրված ցայտաղբյուրների, արձանների, տարբեր առիթներով ստեղծված կոթողների, հարթաքանդակների լուսանկարները: