Կանադան, Միացյալ Նահանգների խնդրանքով, 60 հրշեջ կուղարկի Կալիֆոռնիայում հրդեհները մարելու համար, ասել է Կանադայի Արտակարգ իրավիճակների նախարար Հարջիթ Սաջանը։

Նրա խոսքով՝ «ամերիկացի բարեկամները» դիմել են օգնության համար անտառային հրդեհները մարելու գործում։

«60 հրշեջներ Ալբերտայից եւ Բրիտանական Կոլումբիայից կուղարկվեն վաղը, մենք աշխատում ենք գտնել եւ նախապատրաստել լրացուցիչ ռեսուրսներ՝ առաջիկա օրերին տեղափոխելու համար»,- գրել է Սաջանը Х սոցցանցում: