ԱՄՆ-ում մահացել է հայտնի հրատարակիչ եւ քննադատ, աթեիստ Քրիսթոֆեր Հիթչենսը: Նա մահացել է դեկտեմբերի 15-ին, 62 տարեկան հասակում, ստամոքսի քաղցկեղից:

Vanity Fair ամսագիրը, որը մշտապես հրապարակում էր նրա հոդվածները, գրել է. «Այսօր 63 տարեկան հասակում կյանքից հեռացել է Քրիսթոֆեր Հիթչենսը` անզուգական քննադատը, վարպետ հռետորը, սրամիտ, անվախ եւ կենսասեր մարդը»:

 Հիթչենսը ԱՄՆ ինտելեկտուալ ամսագրերի վերջին տասնամյակների լավագույն հեղինակներից էր: Նրա էսսեների «Վիճելի» հավաքածուն New York Times թերթի վարկածով 2011թ.  ընդգրկվել է լավագույն գրքերի ցուցակում:

Հիթչենսը հայտնի է այնպիսի հայտնի քաղաքական գործիչների հասցեին հնչեցրած քննադատություններով, ինչպիսիք են Բիլ եւ Հիլարի Քլինթոնները, Հենրի Քիսինջերը եւ Ռոնալդ Ռեյգանը: Նա նաեւ քննադատել է որոշ հասարակական գործիչների, օրինակ` դերասան Մել Գիբսոնին եւ Ռեժիսոր Մայքլ Մուրին: 1991թ. Հիթչենսը ոչ գեղարվեստական գրականության ոլորտի գրական մրցանակ է ստացել, գրում է gazeta.ru-ն: