2026թ. աշխատանքի արտադրողականությունը պետք է կրկնապատկվի 2021թ. մակարդակի համեմատ։ Այս մասին 2024թ. արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսում հունվարի 13-ին ասել է էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը։

Նա նշել է, որ եթե աշխատանքային ժամանակի մեկ ժամը 2021թ. կազմել է 6 դոլար, ապա 2026թ. այդ ցուցանիշը պետք է կազմի 12 դոլար։

Պաշտոնյան հայտնել է, որ 2024թ. այդ ցուցանիշը հասել է 10,9%-ի։ Նա ավելացրել է, որ նման փոփոխությունները կապված են գյուղատնտեսության, ինչպես նաեւ այլ ոլորտներում լիզինգային ծրագրերի հետ։

Պապոյանի խոսքով՝ այդ ծրագրերի շրջանակում գյուղատնտեսության եւ արդյունաբերության ոլորտի ընկերությունները գնել են 1,2 մլրդ դոլարի նոր սարքավորումներ։