Ստոկհոլմի թագավորական պալատի պահապանը հերթապահության ժամանակ տուժել է՝ սայթաքելով եւ ընկնելով սեփական զենքի սվինին, տեղեկացրել է Aftonbladet թերթը։
Երբ շտապօգնության մեքենան ժամանել է դեպքի վայր, սվինը դեռեւս եղել է զինծառայողի գլխում, իրավիճակը գնահատվել է կյանքին վտանգ սպառնացող։ Պահապանը տեղափոխվել է հիվանդանոց, իսկ վիրահատությունից հետո նրա վիճակը կայունացել է։
Զինված ուժերի ներկայացուցիչների խոսքով՝ սա դժբախտ պատահար է։ «Նա սայթաքել է, դա դանհաջող անկում էր», - մեկնաբանել է Գերագույն դատարանի ներկայացուցիչ Բյորն Լինդուլը:
Ոստիկանությունը հետաքննում է միջադեպը, եւ ոչ ոք հանցագործություն կատարելու մեջ չի կասկածվում։ Վերջին օրերին Շվեդիայի մայրաքաղաքում ջերմաստիճանը տատանվել է պլյուսից մինուս, բազմաթիվ մայթեր ծածկված են սառույցով:





























