Մենք կարծում ենք, որ տնտեսական աճը Հայաստանում 2024թ. արդյունքներով կկազմի 5,8 տոկոս, իսկ 2025թ. արդյունքներով՝ 5,5։ Այս մասին 2024թ. արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսում հունվարի 13-ին ասել է էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը։
«Եթե Ամուլսարը սկսի աշխատել, ապա տարեկան լրացուցիչ տնտեսական աճը կկազմի 1 տոկոս միայն այս հանքի շահագործմամբ, եւ պետությունը կստանա լրացուցիչ 120 միլիոն դոլարի հարկ: Կստեղծվեն նաեւ նոր աշխատատեղեր»,- ավելացրել է նա։
Նրա խոսքով՝ վերարտահանման ցուցանիշները գրեթե չեն ազդում ՀՆԱ-ի վրա։
«Որոշ մարդիկ սրանից գումար են վաստակում, բայց արտահանման հսկայական ծավալում նրանց եկամտի տեսակարար կշիռը փոքր է, իսկ վճարած հարկերը՝ համապատասխանաբար նույնպես մեծ չեն»,- հավաստիացրել է Պապոյանը։
Հիշեցնենք, որ, ըստ փորձագետների գնահատականների, Ամուլսարի զարգացումը կարող է չլսված ողբերգության վերածվել ողջ երկրի համար, եթե խմելու ջրի աղբյուրներն աղտոտվեն։ Չնայած պոտենցիալ սպառնալիքին՝ Հայաստանի իշխանությունները պնդում են հանքավայրի մշակումները զարգացնելու հարցում։
Հիշեցնենք նաև, որ ոսկու հայտարարված պաշարները քիչ են ծախսված ջանքերի և ռեսուրսների համեմատ, հնարավոր է, որ խոսքը ոչ թե ոսկու, այլ ուրանի մասին է.
Գրոմովյան արշավախումբն Ամուլսարում ուրան էր փնտրում, ոչ թե ոսկի. ԳԱԱ գիտաշխատող https://news.am/arm/news/529471.html




























