Պետք չէ մտածել, որ կառավարությունը սոցիալական խնդիրները չի լուծում, որովհետեւ չի ուզում:  Այս մասին, այսօր` դեկտեմբերի 16-ին, լրագրողներին հայտնել է Ազգային ժողովի պատգամավոր, Հանրապետական կուսակցության անդամ,  խորհրդարանի տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:

«Ինչ-որ մեկը մեզ հարցնո՞ւմ է, թե ինչու աշխատավարձը միանգամից տասը հազար դոլար չեք դարձնում: Անում ենք այն, ինչ կարողանում ենք»,- ասել է Վ. Այվազյանը: Խոսելով արտագաղթի մասին` նա ասել է, որ Հայաստանից մեկնող քաղաքացիները գոնե «փող են ուղարկում տուն»:

«2011թ. բյուջեն մենք կատարել ենք, գերակատարել ենք եւ 2012թ. նույնն ենք անելու»,- հայտարարել է Այվազյանը:

Դրան ի պատասխան՝ ընդդիմադիր ՀՅԴ  խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը նշել է, որ փոքր Հայաստանի համար բնակչության արտահոսքը խիստ վտանգավոր է.  «Յուրաքանչյուր էմիգրանտ կորուստ է մեզ համար», - հավելել է նա: