2024թ. Հայաստան է այցելել մոտ 2 մլն 215 հազար զբոսաշրջիկ, եւ մեր կանխատեսումներն այս իմաստով կատարվել են։ Այս մասին 2024թ. արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսում հունվարի 13-ին ասել է էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը։
Նա նշել է, որ դա 4 տոկոսով ավելի քիչ է, քան 2023թ.։ Նրա խոսքով՝ 131 հազար զբոսաշրջիկ եկել է դեկտեմբերին, ինչը 2-3 հազարով ավելի քիչ է, քան 2023թ. դեկտեմբերին։
«2024թ. զբոսաշրջիկների հոսքը նվազել է հիմնականում Ռուսաստանից։ Զբոսաշրջիկների թիվը ԱՄԷ-ից, Հնդկաստանից, Չինաստանից, Ֆրանսիայից, Վրաստանից, Հարավային Կորեայից եւ այլ երկրներից ավելացել է։
Մենք նպատակ ունենք 2026թ. ավելացնել զբոսաշրջիկների թիվը մինչեւ 2,5 մլն-ի։ Եվ մենք շարժվում ենք դեպի այդ նպատակը»,- ավելացրել է Պապոյանը։



























