Երբ որ մենք 2024 թվականին պլանավորել ենք 2025 թվականի բյուջեն, հիմք ենք ընդունել այն հարկերի մակարդակը, որը հավաքելու ենք 2024 թվականին: Այս մասին այսօր՝ հունվարի 13-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք 2025-ին խնդիր ունենալու է իշխանությունը հարկերի հավաքրման հարցում:

«Հիմա 2024 թվականի իրական պատկերը եղել է մի փոքր այլ, քան այն, ինչ որ մենք դրել էին 2025 թվականի բյուջեն պլանավորելիս։ Եվ այս պատճառով որոշակիորեն ճշգրտվելու է այն կանխատեսումը, որը մենք ունենք 2025 թվականի հարկային եկամուտների հետ կապված:

Բնականաբար դեպի ներքև կանխատեսումը փոխվելու է, բայց ուրախալի նորությունը նա է, որ քանի որ մենք այսպիսի ռիսկերի կառավարելու համար պահուստային ֆոնդում ունենք միջոցներ, որը հենց այս ռիսկերի կառավարման համար է, ապա մեր բյուջեի կատարման հետ կապված որևէ ռիսկեր չունենք»,-ասաց նախարարը՝ հիշեցնելով, որ 2024-ին մոտավորապես 200 միլիարդ դրամի շրջանակներում կանխատեսվածից ավելի քիչ է կատարվել հարկերի հավաքագրումը»,-ասաց նախարարը: