Անցած տարի գնվել է 165 հազար տոննա խաղող։ Այս մասին 2024թ. արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսում հունվարի 13-ին ասել է էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը։

Նա ավելացրել է, որ գնվել է նաեւ 67 հազար տոննա բանջարեղեն եւ պտուղներ։

Պապոյանը տեղեկացրել է, որ պետական աջակցության ծրագրով արտահանվել է 9 մլն լիտր կոնյակի սպիրտ։

Նրա խոսքով՝ ծրագրի գործարկման պահից յուրացվել են 7 848 հեկտար ինտենսիվ այգիներ կամ գտնվում են յուրացման փուլում, որոնցից 3 260 հեկտարն արդեն յուրացված է։