«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` դեկտեմբերի 16-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 382.27 դրամ: Երեկվա համեմատ դոլարն աննշան էժանացել է:

Ընդհանուր առմամբ` բորսայում վաճառվել է 2.9 մլն դոլար:

Կանխիկ արտարժույթի շուկայում երեկվա համեմատ փոխարժեքի փոփոխություններ գրեթե տեղի չեն ունեցել: Փոխանակման կետերը դոլար գնում են 380-381 դրամով, վաճառում 384 դրամով:

ՀՀ կենտրոնական բանկի այսօր հրապարակած տվյալները վկայում են, որ շուկայում ավելացել է կանխիկ դոլարի առաջարկը: Այս շաբաթ փոխանակման կետեր գնել են 95.8 մլն դոլար, ինչը բավական բարձր ցուցանիշ է: Դոլարի առաջարկի ավելացման պարագայում փոխարժեքի հարաբերական կայունությունը, ամենայն հավանականությամբ, հետեւանք է շրջանառությունում դրամի քանակության աճի, հիմնականում` ավանդների գծով: